Рубрика: հայոց լեզու

Մշուշների շղարշի տակ…

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1.Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Մշուշների շղարշ — այսինքն շուրջբոլորը մշուշ է

Քամու ձեռքերն անհամարձակ ամպի փեշերն են քաշքշում — քամին խառնվել է ամպերին

Ամպը լեզուն կուլ է տվել, հնար չունի որոտալու — այլևս ամպրոպներ չեն լինում

Ցերեկն էլ է ցրտից կծկվել — արդեն ցերեկվա ժամերին էլ ցուրտ է

2. Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:

Աղջկա դեմքը փակված էր շղարշով:

Շունը վազում էր խաշամի վրայով և ուրախանում խշխշոցից:

Նրա ձեռքը ցավում էր երկար նկարելուց հետո:

Ամպերը կամաց սևանում էին և որոտում:

Արագ ուտելու պատճառով տղան կծեց իր լեզուն:

Փիսիկը վախից կծկվել էր:

3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Խորը աշուն է

4.  Նկարի՛ր բանաստեղծության հատվածները:

Оставьте комментарий