Рубрика: Նախագծեր, հայոց լեզու

Ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը

Իմ ամառային արձակուրդը անցավ շատ լավ։ Սկզբից ես գնացել էի իմ կարատեի խմբով 3 օրով Արատես։ Այնտեղ մենք ապրում էինք վրաններում, խարույկ էինք վառում և պարապում էինք։

Բացի դրանից մենք ընտանիքով 3 օրով գնացինք հանգստանալու Հանքավան։ Մեզ հետ եկել էր հայրիկիս ընկերոջ ընտանիքը։ Այնտեղ շատ գեղեցիկ բնություն էր։ Երկու կողմից սարեր էին, իսկ մեր տնակի կողքով հոսում էր գետը։ Մեր տարացքում կար բացօթյա լողավազան և մենք ամբողջ օրը այնտեղ լողում էինք։ Մեր երկրորդ հարկը կար խաղասենյակ և մենք երեկոյան միշտ խաղում էինք այնտեղ։

Մենք գնում էինք մոտակա անտառ և այնտեղից փայտ էինք բերում։ Գիշերը խարույկ էինք վառում, նստում էինք շուրջը և կարտոֆիլ էինք խորովում։ Օրերը շատ ուրախ էին անցել։