Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ.
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր —
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ:
Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես, —
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, — երգս ուրախ պիտի ասեմ:
Աշխարհը մե բաղ է, գոզալ, — նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը, —
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա’ղ պիտի ասեմ:
Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էն փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ, —
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո’ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ, —
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ:
- Համացնցի օգնունությաբ իմացաեք ով է Սայաթ-Նովի
- գրեք ձեզ անծանոթ բառերը
- գրեք ընդգծված բեռերի հականիշները
- Հորինիր պատմությւոն աշուն վեռնագրով