Рубрика: հայոց լեզու

Ջաննի Ռոդարի «Լինել և ունենալ»

Մի անգամ ուսուցիչ Քերականը գնում էր գնացքով և լսում էր խցիկի հարևանների խոսակցությունը: Բանվորներ էին հարավային Իտալիայից, որ արտասահման էին գնացել: Նրանք այնտեղ երկար էին աշխատել և հիմա հարազատներին տեսնելու համար ժամանակավորապես տուն էին դառնում:
-Ես 5 տարի առաջ եմ ուղևորություն ունեցել Իտալիա,- ասաց նրանցից մեկը:
– Իսկ ես Բելգիա եմ ուղևորություն ունեցել, ածխահանքում եմ աշխատել, և դա շա~տ դժվար էր:
Որոշ ժամանակ ուսուցիչ Քերականը լսում էր նրանց ու լռում: Բայց, եթե նրա դեմքին նայեիք, կնկատեիք, թե ինչպես է բարկանում և ինչքան նման է ջրով լիքը թեյնիկի, որն ուր որ է կեռա: Վերջապես ջուրը եռաց, կափարիչը թռավ, և խիստ նայելով ուղեկիցներին՝ ուսուցիչ Քերականը բացականչեց.
— «Ուղևորությո~ւն եմ ունեցել, ուղևորությո~ւն եմ ունեցել»: Էլի. «լինել» բայի փոխարեն «ունենալ» բայն օգտագործելը հարավցիներիդ սովորությունն է: Մի՞թե դպրոցում ձեզ չեն սովորեցրել, որ պետք է ասել. «Ես եղել եմ Իտալիայում», ոչ թե՝ «Ես ուղևորություն եմ ունեցել Իտալիա»:
Բանվորները լռեցին` հարգանքով լցված այդ սպիտակ մազերով, սև գլխարկով պատկառելի սինյորի նկատմամբ:
– «Ունենալ» բայը չի կարելի այդպիսի կապակցությամբ գործածել,- շարունակեց ուսուցիչ Քերականը,- դա կոպիտ սխալ է: Դա սխալ արտահայտություն է:
Բանվորները հոգոց հանեցին: Հետո նրանցից մեկը հազաց, կարծես համարձակություն էր հավաքում, և ասաց.
– Շատ հնարավոր է, սինյո´ր, որ դուք ճիշտ եք: Դուք, հավանաբար, շատ եք սովորել: Իսկ ես ընդամենը կրտսեր դպրոցն եմ ավարտել, բայց էն ժամանակ էլ ստիպված էի ավելի շատ ոչխար արածեցնել, քան դասագրքով զբաղվել: Շատ հնարավոր է, որ դա սխալ արտահայտություն է:
– Իհարկե, սխալ է:
– Հա-հա: Ու դա, երևի, շատ կարևոր է, չեմ վիճում: Բայց, ինձ թվում է, որ դա նաև շատ տխուր արտահայտություն է, շա՜տ: Ախր, մենք ստիպված ենք աշխատանք փնտրել օտար երկրներում… Ստիպված ենք լինում երկար ժամանակով լքել մեր ընտանիքները, երեխաներին:
Ուսուցիչ Քերականը շփոթվեց.
– Իհարկե…. Ընդհանրապես…Մի խոսքով… Սակայն, ինչ էլ որ լինի, ամեն դեպքում պետք է ասել «եղել եմ», ոչ թե ես «ուղևորություն եմ ունեցել»: Այդպես միայն գերմանացիներն են խոսում: Իսկ մենք պետք է գործածենք այլ բայ` ես եղել եմ, մենք եղել ենք, նա եղել է…
– Էհ,- հարգալից ժպտալով՝ ասաց բանվորը,- ես եղե´լ եմ: Մենք եղե´լ ենք… Գիտե՞ք, թե մենք ամենաշատը որտեղ կուզենայինք լինել: Մեր հայրենիքում: Չնայած մենք ուղևորություն ենք ունեցել Ֆրանսիայում էլ, Գերմանիայում էլ, բայց ամենից շատ կուզեինք այստեղ լինել` Իտալիայում, չհեռանալ այստեղից, աշխատանք, լավ տուն ունենալ և հանգիստ ապրել մեր տանը:
Եվ նա պարզ ու բարի աչքերով նայեց ուսուցիչ Քերականին: Ուսուցիչ Քերականը շատ էր ուզում բռունցքներով ծեծել իր գլուխը: Եվ ինքն իր հասցեին փնփնթում էր. «Տխմա´ր: Դու իսկական հիմար ես, ուրիշ ոչինչ: Սխալներ ես փնտրում… Սխալ արտահայտություննե~ր… Իսկ սխալը, և շատ ավելի լուրջ սխալը, ուրիշ տեղ է»:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ըստ ձեզ շատ ավելի լուրջ սխալը որտե՞ղ էր: Ի՞նչ էր հասկացել ուսուցիչ քերականը:
    Ուսուցիչ Քերականը չպետք է խառնվեր բանվորների խոսաքցությանը առանց առանց ճանանչելու նրանց:
  2. Ի՞նչ եք կարծում արտասահման բանվորների խումբն ինչու էր գնում:
    Գնում են աշխատում են
  3. Ինչ-որ նմանություն տեսնո՞ւմ եք իտալացի բանվորների և այն հայերի միջև, ովքեր հեռանում են Հայաստանից՝ աշխատելու համար:
    Որ նրանք բոլորն էլ աշխատելու նպատակով գնում են արտասահման՝ թողնելով իրենց ընտանիքը:
  4. Ինչ պետք է լիներ, որ ամեն ինչ ճիշտ լիներ:
    Ուսուցիչը, նախ պետք է ծանոթանար բանորների հետ, նոր փորձեր զգուշությամբ խորհուրդ տալ:
  5. Ձեր կարծիքով ինչո՞ւ է սխալ ասել՝ ուղևորություն եմ ունեցել:
    ՈՒղևորություն արդեն նշանակում այլ նպատակներով իր մշտական բնակավայրից հեռու տեղեր գնալը, ճանապարհորդություն:
  6. Ինչո՞ւ է բանվորն ասում, որ «ուղևորություն եմ ունեցել» արտահայտությունը տխուր արտահայտություն է:
    Որովհետև նա թողել է իր ընտանիք և հեռացել է:

Լեզվական առաջադրանքներ

Գրեք նարնջագույնով նշված բառերի հականիշները:

հարավային-հյուսիսային
գնացել-գալ
հարազատներին-անհարազատներին
դժվար -դյուր
լռում-խոսել
լիքը -փուչ
բացականչեց
սպիտակ-սև
կոպիտ -նուրբ
փնտրել-թաքցնել
հայրենիքում-արտասհմանում

Դուրս գրեք 8 հոգնակի գոյական, ուշադրություն դարձրեք հոգնակի կազմող վերջավորություններին:
հարևաններ
ուղեկիցներին
ընտանիքներ
երեխաներ
գերմանացիներ
աչքեր
բռունցքներ