Рубрика: հայոց լեզու

08.04.2024

Որ նախադասության մեջ թվական կա:

1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:

2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:

3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:

4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթարդ եկեղեցին:

2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան:

2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:

3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:

4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր:

3. Ո՞ր նախադասության մեջ քանակական թվական կա:

1) Այդ ժողովից մի քանի օր հետո Նիկողոս աղան զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց:

2) Ով տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում յոթից քառորդ անց:

3) Երեկոյան, երբ մենք բաց էինք թողնում մեր թռուցիկները, թվում էր, թե քաղաքի վրա լողում են տասնյակ լուսիններ:

4) Անձրևի տասներորդ օրը գետի ջուրն այնքան առատ էր, որ կարող էր սայլերը քշելով տանել։

4. Նախադասությունների մեջ թվականի կազմության սխալներ կան, գտիր և ուղղիր:

1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոթ օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:
2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասնչորս տարեկան:
3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տասներեքերորդ շարքում:
4) Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ` Պանինը:
5) Զորքի կարևոր մասն էր կազմում ութսուն հեծյալից կազմված զորախումբը:

5. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից բայեր կազմի´ր:

Ա. Վախ-վախենալ, սանձ-սանձել, անուն-անվանել, սուգ-սգալ, գութ-գթալ:

Բ. Հպարտ-հպարտանալ, կապույտ-կապտել, կարծր-կարծրանալ, կոպիտ-կոպտել, սուր-սրել:

Գ. Ոչինչ-ոչնչանալ, բոլոր-բոլորել, նույն-նույնանալ, ամբողջ-ամբողջանալ:

Դ. Հավերժ-հավերժանալ, հանգիստ-հանգստանալ, արագ-արագանալ, շատ-շատանալ, քիչ-քչանալ:

6. Տրված բայերից նորերը ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Տևել, տպել, բացել,դասել, ճառել:
Բ. Վեր, արտ, հակ, հար, ստոր:

հարատևել, արտատպել, վերաբացել ստորադասել, հակաճառել։

7. Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են Ե խոնարհման, որոնք` Ա խոնարհման:

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

Ե խոնարհումԱ խոնարհում
Ցատկում ուշացել 
հիշեցիուշանալ
լսեցի գիտեի
չմտահոգվեցի ունենալով
տխրեցրեց 
ցատկելու 

8. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել-Սովորեցնել
քնել-քնեցնել
պայծառանալ-պայծառեցնել
զգալ-զգացնել
զբաղվել-զբաղեցնել
զնգալ-զնգացնել
դադարել-դադարեցնել
փայլել-փայլեցնել
նրբանալ-նրբացնել
ծաղկել-ծաղկեցնել

9.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա.

հիանալ-զմայլվել,

ապաքինվել-առողջանալ,

դալկանալ-գունատվել,

պարծենալ-հպարտանալ,

չքանալ-անհայտանալ,

ընկղմվել-սուզվել,

ոգևորել-գոտեպնդել:

ա.

ննջել-նիրհել,

կողոպտել-թալանել,

հանդգնել-համարձակվել,

մտածել-խորհել,

ենթարկվել-հնազանդվել,

վրնջալ-խրխնջալ,

մարտնչել-պայքարել;

10. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչ ունեցող մի կենդանի էր գալիս- Պոչավոր մի կենդանի էր գալիս

Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող հսկա ես-Չգիտեի, որ այդքան զորավոր հսկա ես:

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող զարմանալի կենդանի են տեսել-Այդտեղ որսորդները երկոտանի զարմանալի կենդանի են տեսել:

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին-Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը Երկարավուն էր, գույնն էլ՝ դեղնավուն:

Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի-Հայրաբար՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:

Որպես մտերիմ՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա-Մտերմորեն՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:

Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես-Եղբայրաբար օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:

Թշնամու նման եք խոսում: Հարցը իր (յուր) ձևով լուծեց ու գնաց-Թշնամորեն եք խոսում: Հարցը յուրաբար լուծեց ու գնաց: